Նոյեմբերի 20-ին Արցախի անտառային կոմիտեի նախաձեռնությամբ Դահրազ գյուղում 1000-ից ավելի ծառեր են տնկվել։
Ծառատունկին մասնակցել է Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը՝ նախարարության մի շարք աշխատակիցների հետ միասին, Հադրութի շրջանային վարչության աշխատակիցներ, «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի աշխատակիցները, ինչպես նաև Սառնաղբյուր համայնքի բնակիչները։