Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի 4 բռնցքամարտիկ դուրս է եկել 1/4 եզրափակիչ:
Կաշվե ձեռնոցի հայ պատվիրակներից 1/4 եզրափակիչում են 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը և 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը: Եվս մեկ հաղթանակ, և մեր մարզիկները կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:
Բացառությամբ Էրիկ Իսրայելյանի, մեր մյուս մարզիկներն այսօր անցկացնելու են 1/4 եզրափակիչի իրենց մենամարտերը: