Համայնքային միջոցներով կհամալրվի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը: 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս մինչև տարեվերջ կլինեն Երևանում: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում:
Ընթացքի մեջ է նաև Zhong Tong մակնիշի 150 և MAN մակնիշի 87 նոր ավտոբուսների ներկրման գործընթացը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարեց արդեն իսկ սկսել վարորդների հավաքագրումը: