ՆԱՏՕ-ի երկրները շատ զգույշ են, որպեսզի չդառնան ուկրաինական հակամարտության կողմ, ուստի չեն փորձում ոչ թռիչքային գոտի ստեղծել, փոխարենը հակաօդային պաշտպանության համակարգեր են տրամադրում Կիևին։ Այս մասին Մադրիդում դաշինքի խորհրդարանական վեհաժողովի նիստին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, գրում է ТАСС-ը։
«Եթե մենք սկսենք զորքեր տեղակայել Ուկրաինայում, կդառնանք հակամարտության մաս: Միաժամանակ ՆԱՏՕ-ի երկրները վճռական են օգնելու Ուկրաինային իր օդային տարածքը պաշտպանելու հարցում: Հետևաբար, մենք Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր ենք մատակարարում, ինչպես նաև օգնում ենք զինված ուժերին այդ համակարգերն օգտագործելու պատրաստմանը, Մեծ Բրիտանիան առաջատար դեր է խաղում այդ ջանքերում»,- ասել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև բացառել է Ռուսաստանի հետ «իմաստալից երկխոսության» հնարավորությունը ներկա պայմաններում։