ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ:
«Հեռուստատեսությունն իր փորձնական եթերից սկսած մինչ օրս հաստատուն դեր ու նշանակություն ունի ժամանակակից մարդու առօրյայում:
Այն, ինչ կատարվում է էկրանից այն կողմ, հաճախ անտեսանելի է հեռուստադիտողին: Ինտերնետի լայն տարածումը, իհարկե, որոշ չափով ստվերել է հեռուստատեսության դիտելիությունը, սակայն այն շարունակում է պահել իր բարձր հեղինակությունը:
Հեռուստատեսության հարգելի՛ աշխատակիցներ, որակյալ հեռուստաարտադրանքի համար պայքարող մասնագետներ, հանրային գիտակցություն և ճաշակ ձևավորող հեռուստադեմքեր, շնորհավորում եմ Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ:
Լինեք մրցունակ ու չկրկնվող՝ շրջապատված հավատարիմ հեռուստադիտողներով»,- նշված է ուղերձում: