• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր և պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր... 22:49
Բալանսավորվա՞ծ է արդյոք ՀՀ արտաքին քաղաքականությունը. Մեծ բանավեճ Բալանսավորվա՞ծ է արդյոք ՀՀ... 21:56
Չքաղաքականացնե՜լ. Թագուհի Ղազարյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Թագուհի Ղազարյանի հետ 17:35
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 21:1020 Նմբ, 2022

Վարձով տրվող մեքենաները խնդիր են առաջացնում կայանատեղերում. լուծման տարբերակներ

Երևանի տարբեր հատվածների վճարովի կայանատեղերում կամ այսպես կոչված կարմիր գծերից ներս կարելի է տեսնել վարձակալությամբ տրվող մեքենաների շարասյուներ, որոնք շուրջօրյա զբաղեցնում են այս տարածքները, խոչընդոտում մեքենաների կայանումը. վարորդները բողոքում են՝ այս հատվածները հաճախ ավտոշուկա են հիշեցնում: 

Վճարովի կայանատեղերում վարձակալությամբ տրվող մեքենաներ կարելի է տեսնել Կոմիտասի և Բաղրամյան պողոտաներում, Սայաթ-Նովայի, Աբովյան փողոցների տարբեր հատվածներում, նույնիսկ Հանրապետության հրապարակի հարևանությամբ: Արդյոք վարձով մեքենաներ տրամադրող ընկերությունները կայանման տարածքը շուրջօրյա զբաղեցնելու իրավունք ունեն: «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրենը պարզաբանում է՝ կայանման համար թույլատրելի ճանապարհահատվածներում և գործող վճարովի կայանատեղերում, այսինքն՝ կարմիր գծերում, «Տրվում է վարձով» և այլ գրառմամբ տրանսպորտային միջոցների կայանման վերաբերյալ որևէ իրավական նորմ չկա, որով հնարավոր կլիներ արգելել կամ սահմանափակել կայանումը, այդ պատճառով քաղաքապետարանը ևս այդպիսի իրավասություն չունի:

Վազգեն Հարությունյան («Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն) - Քաղաքացու տեսանկյունից եթե նայենք, ասում ա՝ եթե վճարել ա, ոչինչ չենք կարա անել, դա հստակ սահմանված ա: Բացի դրանից, կուզեի նշել, որ եթե նմանատիպ դրույթները օրենքը իր մեջ ներառեր, մի քիչ կբարդանար, քանի որ վերահսկողական մեխանիզմներն են բացակայում: Տվյալ նույն վարձույթի մեքենան կարող եմ վարձակալել ես ու գնամ կանգնեմ կարմիր գոտում:

Ստացվում է, որ տրանսպորտային միջոցների կայանատեղերի մասին օրենքը հստակ սահմանում է միայն վճարի չափը: Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանը նշում է, որ ոտնահարվում է մարդկանց իրավունքը, երբ հնարավոր չի լինում կարմիր գծերից ներս կայանել այն պատճառով, որ նույն տեղում վարձույթով մեքենաներ են կանգնեցվում ու այդպիսով հանրային տարածքը բիզնես նպատակի համար օգտագործում՝ փաստացիորեն չխախտելով որևէ օրենք:

Արտակ Խաչատուրով (վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան) - Մեկ շաբաթվա համար օրենքը նախատեսում է մինչև 5000 դրամ, ավագանին սահմանել ա 1000 դրամ, ես հարսանիքի կազմակերպիչ եմ, 1000 դրամը տվել կանգնել եմ, ինչ եք ինձնից ուզում, ավագանին հնարավորություն ուներ ավելի բարձր սակագին ընդունելու, ու չեն արել:

Վազգեն Հարությունյան - Օրենքը ձեզ չի ասում, որ պարտադիր վճարելու դեպքում տեղ ա տրամադրում կայանելու, այլ իրավունք ա տալու կայանելու, բայց օրենքը ասում ա՝ չվճարելու դեպքում ինչ տուգանք ա սահմանում:

Ըստ Վազգեն Հարությունյանի՝ օրենքում կարմիր գծերից ներս գովազդի արգելք չի սահմանվել, քանի որ հնարավոր չէ ապացուցել՝ տվյալ մեքենան այդ պահին բիզնես գործունեություն է ծավալում, թե՞ ոչ: Գուցե այլ, իրավական կարգավորում է անհրաժեշտ՝ ասում է ընկերության տնօրենը:

Վազգեն Հարությունյան - Եթե փողոցում մեկը առևտուր ա անում, դա հաստատ օրենքով սահմանափակված ա, ու ենթադրում եմ, որ որոշակի հետևանքներ կարա ունենա, քանի որ էդ առևտրի համար ինքը թույլտվություն չի ստացել:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ վարձույթով մեքենաները բացառապես ավտոպարկերում են կանգնեցվում, իսկ դրանց գովազդն իրականացվում է սոցցանցերում, հեռուստատեսությամբ, ռադիոյով, գովազդային պաստառների կամ թերթիկների միջոցով:

Արտակ Խաչատուրով - Ես ոչ մի տեղ չեմ տեսել քաղաքի կենտրոնում բերեն շարեն, ասեն՝ էկեք, չկա:

Օրենքի մեկ այլ կետով իրավաբանական անձանց հնարավորություն է տրվում դիմել քաղաքապետարան ու, օրինակ՝ բիզնես կենտրոն հանդիսացող տարածքի հարակից կայանատեղը որոշակի վճարի դիմաց ծառայողական կայանատեղ դարձնել, ինչը ևս փոքրացնում է առանց այն էլ վարորդների համար նախատեսված կայանման տարածքը:

Վազգեն Հարությունյան - Ավագանու որոշմամբ դրա համար այլ չափ ա տրամադրվում, դա էլ երկու տեսակ կա, մեկ՝ քաղաքացին չպետք է վճարի, կա նաև մեկ տեսակ, որ տնտեսվարողն ա որոշում՝ ո՛վ իրավունք ունի կայանի, ո՛վ՝ ոչ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԵՎ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՆՈՐ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ
 
Ի դեպ, այս տարվա հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը կարմիր գծերի տարեկան վճարումների, տույժ-տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 1.1 մլրդ դրամ: 2022 թ. ավարտին այն կհասնի 1.2 մլրդ դրամի, որը 100 միլիոնով ավելի կլինի նախորդ տարվա հավաքագրված գումարից:

10 տարին արդեն բավարար էր հասկանալու համար, որ կարմիր գծերով մայրաքաղաքում կայանման խնդիրը այդպես էլ չի լուծվում՝ ասում է փաստաբանը: Վաղուց արդեն անհրաժեշտություն է վերգետնյա ու ստորգետնյա կայանատեղերի կառուցումը՝ պնդում է Արտակ Խաչատուրովը, ընդգծում՝ Կենտրոն վարչական շրջանում գործող երկու մասնավոր կայանատեղերը որոշակիորեն են մեղմել խնդիրը, բայց հարցը լուծում է պահանջում:

Արտակ Խաչատուրով - Կենտրոնում առնվազն երեք՝ իրարից հեռու տեղ, անհրաժեշտ է վերգետնյա ու ստորգետնյա կայանատեղեր սարքել:

Վազգեն Հարությունյան - Ինքնին ստորգետնյա կայանատեղերի կառուցումը բավականին մեծ ներդրումների հետ ա կապված, ու հաշվարկները ցույց են տալիս, որ ներդրումների ետգնումը բավականին երկար ա տևում:

Քաղաքային իշխանությունը տրանսպորտային համակարգի բարեփոխումների այս փուլում դիտարկում է նոր փարքինգների կառուցումը: Հակոբ Պարոնյան-Գրիգոր Լուսավորչի փողոցների ստորգետնյա անցումում, բացի հետիոտների համար նախատեսված հատվածից, դիտարկվում է կայանատեղ կառուցել: Այժմ տարածքի հետ կապված լուծումներ են քննարկվում:

Խորեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար) - Քանդում ենք, բալկեքով բետոն ենք հավաքում, տակը լինում ա բաց՝ փարքինգի համար, վերևը նորից ասֆալտբետոն ենք անում:

Նախագծային աշխատանքների մեկնարկն արդեն տրված է, պատասխանատուները վստահեցնում են՝ կառաջարկվի գրավիչ և մրցունակ ներդրումային փաթեթ, ինչն էլ հնարավորություն կտա համայնք-մասնավոր գործակցության շրջանակում լուծել կայանման խնդիրը:

Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Տրանսպորտային ռեֆորմների հետ մեկտեղ մենք ունենալու ենք ավտոբուսների համար հնարավոր գծեր, և այդ խնդիրը ավելի ծայրահեղ է դառնալու, ու Կենտրոնի հարակից տարածքներում մենք դիտարկում ենք տարբեր տեղեր, տարածքներ, որոնք կարող են ծառայել որպես ավտոմեքենաների կայանատեղիներ, ու այս գետնանցումը՝ Գրիգոր Լուսավորչի-Մաշտոցի խաչմերուկի, այդ տեղերից մեկն է:

Իսկ ժամերով խցանումների մեջ անցկացնող վարորդները քաղաքային իշխանությունից ավելի արագ և գործուն քայլեր են ակնկալում. ասում են՝ մինչև օրս ամեն անգամ հարցին միայն ժամանակավոր լուծումներ են տրվել:

Հեղինակ`Լիլիթ Դանիելյան
Դիտումների քանակ121
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը` տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը 23:3914 Դեկ, 2025
  • Հաջողված դիվերսիֆիկացիոն քաղաքականության մեկնակետը դրված է. քաղաքագետներ 23:1314 Դեկ, 2025
  • Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր և պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն 22:4914 Դեկ, 2025
  • Քաջարան-Ագարակ թունելի հորատման աշխատանքներն ավարտվում են. այն կլինի առաջինը՝ անկախ Հայաստանում 22:1714 Դեկ, 2025
  • Մանկապատանեկան գրականության արժեքը 22:0214 Դեկ, 2025
  • Բալանսավորվա՞ծ է արդյոք ՀՀ արտաքին քաղաքականությունը. Մեծ բանավեճ 21:5214 Դեկ, 2025
  • Մեր հոգին ցնծության մեջ է. Արմավիրի թեմի առաջնորդը՝ պատարագին վարչապետի մասնակցության մասին 21:4214 Դեկ, 2025
  • Լուրեր | Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռը բարձրանում է. քաղաքագետներ | 14.12.2025 21:0014 Դեկ, 2025
  • Տոնածառի լույսերի վառման փառահեղ արարողություն. վարչապետը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին և քաղաքապետին 20:5914 Դեկ, 2025
  • Մեծ Բրիտանիան հետաքրքրված է TRIPP ուղով ու Հայաստանի տեխնոլոգիական պոտենցիալով. փորձագետ 20:3814 Դեկ, 2025
  • Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել 20:3114 Դեկ, 2025
  • Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին 20:2514 Դեկ, 2025
  • «Քոչարյանը «Գույք պարտքի դիմաց»-ով ՀՀ ինքնիշխան իրավունքն է ապրանքայնացրել». Ազատ Արշակյան 20:0814 Դեկ, 2025
  • Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան 19:5814 Դեկ, 2025
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 14.12.2025 19:0614 Դեկ, 2025
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 17:2814 Դեկ, 2025
  • Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 17:2314 Դեկ, 2025
  • Կառավարությունը չի կարող քաղաքացիներին բաժանել աղանդավորների և ոչ աղանդավորների. Նիկոլ Փաշինյան 17:0714 Դեկ, 2025
  • Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարար 16:4014 Դեկ, 2025
  • ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 9-րդ նախարարական հանդիպմանը 16:3314 Դեկ, 2025
  • Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ. վարչապետ 16:0514 Դեկ, 2025
  • Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա նեղ շրջապատն են. Փաշինյան 15:5214 Դեկ, 2025
  • Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք 13:1214 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում 13:0614 Դեկ, 2025
  • Հանրապետության մի շարք մարզերում և Երևանում տեղի են ունեցել հոսանքազրկումներ. ՀԷՑ 12:3014 Դեկ, 2025
  • Տոնածառը, հարթակը և կամուրջը լուրջ վնասներ չեն կրել. Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասի մասին 12:0314 Դեկ, 2025
  • Ժամը 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան 11:4714 Դեկ, 2025
  • Տիգրան Ավինյանն այսօր երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ 11:3214 Դեկ, 2025
  • Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. ներկա է վարչապետը | ՈՒՂՒՂ 11:0014 Դեկ, 2025
  • Լոռու մարզի Փամբակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 10:4514 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Ավետիք Գրիգորյան 10:2914 Դեկ, 2025
  • Խորհուրդներ ուժեղ քամու դեպքում 09:3714 Դեկ, 2025
  • ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած 09:3614 Դեկ, 2025
  • Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին 09:3014 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում բուք է 09:0114 Դեկ, 2025
  • 16 մլն 650 հազար դրամ, 20 հազար դոլար. ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հայտարարագիրը 00:4814 Դեկ, 2025
  • Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը 00:2914 Դեկ, 2025
  • Ճառագայթային բարձր դոզաների վտանգները 23:3013 Դեկ, 2025
  • «Քանի դեռ քամին ուժգին է, զգոն եղե՛ք»․ Ապարան համայնքի ղեկավար 23:1813 Դեկ, 2025
  • 2025-ին Երևանի 12 վարչական շրջանում կառուցվել է 551 թեքահարթակ, բայց հանրային իրազեկման խնդիր կա 23:0613 Դեկ, 2025
  • Հայաստանն ու Ադրբեջանը որոշեցին խաղաղություն կառուցել. Ամիրբեկով 22:5413 Դեկ, 2025
  • Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների հայկական տեսլականը 22:4513 Դեկ, 2025
  • Վարչապետի՝ Գերմանիա այցի արդյունքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4013 Դեկ, 2025
  • 12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց 22:1813 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.12.2025 21:5313 Դեկ, 2025
  • Նորակառույց դպրոցն արտահայտում է մտածողության փոփոխություն. վարչապետ 21:2713 Դեկ, 2025
  • Եղեք զգոն․ կառավարության անունից կեղծ նամակներ են ուղարկվում 21:0213 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Նորակառույց դպրոց-մանկապարտեզներ, նորոգված ճանապարհներ Արմավիրում. վարչապետի շրջայցը 21:0013 Դեկ, 2025
  • Հայրենի բնության նկարիչը 20:5913 Դեկ, 2025
  • Անվտանգ գեղեցկություն. բոտուլոտոքսինի սխալ կիրառման հետևանքները 20:5613 Դեկ, 2025
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագրի 20-ամյա շահառուն ատեստավորման արդյունքում ստանում է 450 000 դրամ աշխատավարձ 20:4813 Դեկ, 2025
  • Գինու հոգեբանություն. սպառողի վարքագիծը՝ գինի խմելիս 20:4213 Դեկ, 2025
  • Պալմիրայում կրակոցների հետևանքով մահացել ու վիրավորվել են սիրիացի և ամերիկացի զինվորներ. SANA 20:3613 Դեկ, 2025
  • Սուրեն Պապիկյանը, Աննա Վարդապետյանը և դատախազության ղեկավար կազմն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի 20:3213 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 20:2213 Դեկ, 2025
  • Ձմեռային տունկ՝ մշտադալար ծառերով 20:1313 Դեկ, 2025
  • Թրամփը հավանություն է տվել ռուսական «ստվերային նավատորմին» հասցված Ուկրաինայի հարվածներին. The Atlantic 20:0713 Դեկ, 2025
  • Սյունեցին գիտի, որ անկախ Հայաստանի գոյության ժամանակաշրջանում իր մարզում այս ծավալների գումարների ու որակի շինարարություն, կառուցապատում չի եղել․ մարզպետ 19:5713 Դեկ, 2025
  • Ուկրաինայում և ՌԴ-ում փոխադարձ հարվածների պատճառով կան զոհեր 19:4713 Դեկ, 2025
  • Վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի «Նորք» թաղամասի հիմնարկեքին 19:3113 Դեկ, 2025
  • Զբոսաշրջային ավտոբուսների համար կներդրվեն պարտադիր որակավորման պահանջներ 19:2713 Դեկ, 2025
  • Վարչապետը այցելել է Արմավիր համայնքի Նորավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ 19:1913 Դեկ, 2025
  • Լուկաշենկոն ներում է շնորհել 123 մարդու՝ ԱՄՆ հետ պայմանավորվածության շրջանակներում 19:1313 Դեկ, 2025
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 819 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:5313 Դեկ, 2025
  • Լոս Անջելեսի Հայ-ամերիկյան թանգարանը շուտով պատրաստ կլինի 18:3613 Դեկ, 2025
  • Մշակութային շոկերով, բայց մեծ ոգևորությամբ. հայ ուսանողները՝ Դոհայում 18:1913 Դեկ, 2025
  • Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են դադարեցնել մարտերը․ Թրամփ 18:0213 Դեկ, 2025
  • Մրգաշատ–Ալաշկերտ–գ․ Արմավիր ավտոճանապարհի 4 կմ հատվածի նորոգման աշխատանքներն ավարտվում են․ վարչապետ 17:4913 Դեկ, 2025
  • Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ 17:3413 Դեկ, 2025
  • Երիտասարդ նկարիչների և զինվորների հանդիպումը՝ նույն հարկի տակ 17:2113 Դեկ, 2025
  • Նոր մանկապարտեզ՝ Արաքս համայնքի Ակնաշեն գյուղում 17:0813 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Հայ-ամերիկյան թանգարան Գլենդելում. տարածքը վարձակալվել է 99 տարով՝ տարին 1 դոլարով 17:0013 Դեկ, 2025
  • Սև ծովում պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան 16:5413 Դեկ, 2025
  • Քննարկվել են հրդեհների կանխարգելմանն ուղղված հարցեր. ՆԳՆ ՓԾ-ում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ 16:4313 Դեկ, 2025
  • Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 16:2413 Դեկ, 2025
  • Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մաս են․ վարչապետ 16:0413 Դեկ, 2025
  • Հույս ունեմ՝ Կիևի և Մոսկվայի հետ կհաջողվի ավելի արագ համաձայնության հասնել․ Թրամփ 15:4913 Դեկ, 2025
  • 2026-ին Թալինը կունենա ևս մեկ մանկապարտեզ 15:3913 Դեկ, 2025
  • Ռուանդան և Կոնգոն միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու համար 15:2213 Դեկ, 2025
  • Հայանիստում կառուցվել է 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց. ՀՀ վարչապետ 15:1113 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը հանրապետության մի շարք մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15:0613 Դեկ, 2025
  • ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած 14:5213 Դեկ, 2025
  • Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու օրը Մետրոպոլիտենը կգործի մինչև ժամը 01:00-ը 14:4813 Դեկ, 2025
  • Հենց հիմա կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից 14:3213 Դեկ, 2025
  • Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս - Հ-13 ավտոճանապարհի 4.4 կմ հատվածը. Նիկոլ Փաշինյան 14:0713 Դեկ, 2025
  • Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ռազմական գործողությունները վերսկսվել են 14:0613 Դեկ, 2025
  • Ստամբուլի նախկին քաղաքապետ Իմամօղլուի դատավարությունը կարող է ձգձգվել 12.5 տարի. Cumhuriyet 13:4313 Դեկ, 2025
  • Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:2113 Դեկ, 2025
  • Գերազանց ատեստավորված սպան. մայոր Պետրոս Քուշքյան 13:0213 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո կարևոր է նոր կանոնագրքի ընդունումը. վարչապետ 13:0013 Դեկ, 2025
  • ԵՀ-ն վստահեցրել է, որ սառեցված ռուսական ակտիվների տերերը պաշտպանված են դատական հայցերից 12:5113 Դեկ, 2025
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 12:1513 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում 12:1313 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Հերմինե Կարապետյան 11:5113 Դեկ, 2025
  • Հանրապետության նախագահը Աշգաբադում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ 11:3713 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Սպիտակ քաղաքում 11:2413 Դեկ, 2025
  • Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ 11:1213 Դեկ, 2025
  • ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը. Արփինե Սարգսյանը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել 11:0613 Դեկ, 2025
  • Արայիկ Հարությունյանը Աբովյանի համայնքապետարանում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների հետ 11:0113 Դեկ, 2025
  • Բելգիան կհամաձայնի Կիևին վարկ տրամադրել՝ օգտագործելով ռուսական ակտիվները ԵՄ անվերապահ երաշխիքների դիմաց 10:3913 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015