Տարիներ շարունակ արտադրանք չտվող «Նաիրիտում» դեռ մոտ 24 հազար տոննա վտանգավոր նյութեր կան, որոնք վաղուց արդեն պետք է վերացված լինեին:
Այդ նյութերից մի քանիսը ոչ միայն թունավոր են, այլև պայթյունավտանգ, ու չվնասազերծելու դեպքում կարող են պատուհաս դառնալ մայրաքաղաքի համար: 2021 թվականից արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրով զբաղվում է, բայց կան քիմիական նյութեր, որոնք չեզոքացնելու համար լրացուցիչ օգնություն է պետք:
Բացի բնապահպանական հնարավոր աղետի սպառնալիքից, «Նաիրիտը» նաև ֆինանսական վնաս է տալիս. պետությունը հարյուրավոր միլիոններ է ծախսում չաշխատող գործարանի վրա, որ մասնագետները հետևեն վնասակար նյութերի պահպանությանը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան