Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։03-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջանի ազգային պարկի տարածքում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 21։50-ին։