ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մասնակցել է «Տնտեսական անվտանգությունն ու կայունությունը ԵԱՏՄ երկրներում» խորագրով միջազգային համաժողովի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկմանը, որը նվիրված էր ԵԱՏՄ երկրներում նեդրումային միջավայրին, ֆինանսական ռիսկերին և կայուն զարգացման ապահովմանը։
Անի Իսպիրյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունը, իրավական դաշտում առկա բարեփոխումները, Կառավարության կողմից ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությունը և Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիները։
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներդրումային ոլորտում առաջնորդվում է «բաց դռների» քաղաքականությամբ և անում հնարավորը՝ ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործման և երկրի մրցակցային առավելությունների բացահայտման ուղղությամբ»,- նշել է նախարարի տեղակալը։