Ուկրաինայի իշխանությունները ոչ միայն Վաշինգտոնից է՛լ ավելի շատ ռազմական օգնություն են խնդրում, այլև փորձում են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղղակի դիմակայություն հրահրել։ Այս մասին Newsweek ամսագրի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ռազմական գործողություններ չէր նախաձեռնի, եթե Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները տասնամյակներ շարունակ Կիևին չտրամադրեին Մոսկվայի դեմ:
Անդրադառնալով Լեհաստանի տարածքում հրթիռների հարվածի դեպքին՝ ռուս դիվանագետն անհեթեթ է համարել այն, որ արևմտյան պաշտոնյաներն ու լրատվամիջոցներն ամեն ինչում մեղադրում են Ռուսաստանին:
«Նման հնարքի ամերիկյան կողմը դիմում է ցանկացած բարդ իրավիճակում, նույնիսկ այն ժամանակ, երբ հրապարակավ ընդունում է, որ Կիևը մասնակից է Լեհաստանի խաղաղ քաղաքացիների զոհվելուն»,- ասել է Անտոնովը։