Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել:
«Մենք հավատարիմ ենք ժողովրդավարության ամրապնդմանը, մեր տնտեսությունների աճին և Կովկասում խաղաղության ու անվտանգության խթանմանը։ Սա այն է, ինչ այսօր քննարկել ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մենք շարունակելու ենք ընդլայնել մեր երկրների միջև գործընկերությունը»,- գրել է Թրյուդոն։