Կիրակի օրը՝ նոյեմբերի 20-ին, Ղազախստանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ:
Վաղ առավոտից հանրապետության տարածքում կգործի ավելի քան 10 հազար ընտրատեղամաս։ Եվս 68 տեղամաս կբացվի 53 երկրում:
Նախագահի պաշտոնի համար կպայքարի վեց թեկնածու՝ գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Աստանայի տեղական օրենսդիր մարմնի պատգամավոր Կարակատ Աբդենը, Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Նուրլան Աուեսբաևը, Ղազախստանի ֆերմերների ասոցիացիայի ղեկավար Ժիգուլի Դայրաբաևը, արհմիությունների կողմից առաջադրված Մեյրամ Կաժիկենը և իրավապաշտպան Սալթանատ Տուրսինբեկովան: