Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 18-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի նորանշանակ դատախազ Լիլիթ Գրիգորյանը 1996 թվականից աշխատում է ՀՀ դատախազության համակարգում:
Մասնավորապես.
-
20.05.1996 - 21.12.1998 - Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն, ստաժոր.
-
21.12.1998 - 12.01.1999 - Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ.
-
12.01.1999 - 08.04.2003 - Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի օգնական.
-
08.04.2003 - 30.11.2007 - Երևան քաղաքի դատախազի օգնական.
-
30.11.2007 - 31.10.2013 - Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ.
-
31.10.2013 - 18.11.2022 - Երևան քաղաքի դատախազի տեղակալ: