Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցելու Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն թեմաներն ու միջազգային ձևաչափը պետք է նախապես որոշվեն։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
«Արցախի ներկայացուցիչը պետք նշանակվի միայն մեր իշխանությունների կողմից։ Մենք շփումներ ունենք միմյանց հետ, բայց միայն հումանիտար փոխադարձ կարիքների համար»,- գրել է Բեգլարյանը։