Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկվել են Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, ադրբեջանական կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ շարունակաբար դրսևորվող ագրեսիվ վարքը:
Խորհրդակցության մասնակիցներն իրենց մտահոգություններն են հայտնել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, մտքեր փոխանակել իշխանությունների կողմից ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք: