Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ժամանել է Կիև, հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Սա ՄԹ նորընտիր վարչապետի առաջին արտասահմանյան այցն է:
Կիևում Սունակը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կօգնի Ուկրաինային ամրացնել հակաօդային պաշտպանությունը: Լոնդոնը Կիևին կփոխանցի 125 միավոր ՀՕՊ միջոցներ, ինչպես նաև հատուկ զինատեսակներ՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար:
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայի վերակառուցման ծրագրերը: