Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ երկրի զինված ուժերին հաջողվել է հետ մղել ավելի քան 100 հարձակում Արևելյան Դոնեցկի շրջանում:
Զելենսկին նշել է, որ Դոնեցկում մարտերը կատաղի են, առանց դադարի: Ուկրաինայի ղեկավարը նաև հայտնել է, որ երբ Ռուսաստանն իր զորքերը դուրս է բերել Դնեպր գետի արևմտյան ափից, ուկրաինական կողմը Խերսոնի շրջանում սկսել է օգնության ու մարդասիրական նախաձեռնություններ իրականացնող խմբեր ստեղծել և հաստատություններ հիմնել: Ուկրաինացի պաշտոնյաները պնդում են, որ ռուսական կողմը տարածքը լքելուց առաջ ավերել է քաղաքի կարևոր ենթակառուցվածքը:
Զելենսկին նաև տեղեկացրել է, որ զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ՄԱԿ-ի միջնորդությամբ հացահատիկի գործարքի երկարաձգման մասին: