Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման համար կասկածվող հինգ անձի:
Ձերբակալվածների թվում կան Մոլդովայի քաղաքացիներ և արաբական ծագում ունեցող անձինք։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են ևս ութ ձերբակալվածի մասին: Նրանք կասկածվում են պայթյունի կազմակերպիչներին ապօրինի կերպով Թուրքիա ներթափանցելու հարցում օգնելու և թաքցնելու համար:
Ստամբուլի կենտրոնում նոյեմբերի 13-ին տեղի էր ունեցել հզոր պայթյուն, որի պատճառով 6 մարդ է զոհվել, 81-ը՝ վիրավորվել: Պայթյունի հիմնական վարկած դիտարկվում է ահաբեկչությունը։ Քրեական գործով անցնում է 50 մարդ: