Ռուսաստանի քաղաքացիների մեծ ներհոսքի շնորհիվ Հայաստանը ՀՆԱ-ի աճով առաջ է անցել ԱՊՀ մյուս բոլոր երկրներից։ ՀՀ-ի տնտեսական աճն այս տարի կարող է հասնել 14%-ի՝ չնայած հանգամանքին, որ նախնական կանխատեսումներով այն կազմելու էր 5%:
Renaissance Capital ներդրումային ընկերության ուսումնասիրության արդյունքները հրապարակել է հեղինակավոր Forbes ամսագիրը:
Կանխատեսվող երկնիշ տնտեսական աճի խթանների շարքում նշվում է նաև Ռուսաստանից դրամական փոխանցումների կտրուկ աճը, որը նպաստել է երկրի վճարային հաշվեկշռին:
Զեկույցում նշվում է, որ ռուսաստանցիների ներհոսքի պատճառով ՏՏ ոլորտը դարձել է ամենաարագ զարգացողներից մեկը Հայաստանում։ Տնտեսագետ Սոֆյա Դոնեցի համոզմամբ՝ ռուսաստանցիների հոսքից առավել շահել են հյուրանոցային, ռեստորանային, սպասարկման և առևտրի ոլորտները: