ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Այսօր Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը փոխանցեց Թունիսին։ Նախագահող երկրին մաղթում եմ հաջողություններ Ֆրանկոֆոնիայի առաջնահերթությունների իրականացման գործում»,- գրել է վարչապետը: