Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը:
Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները:
Ամենակարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օգնության տրամադրման համատեղ միջոցառումների քննարկումը։
Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, ինչպես սպասվում է, կընդունվի Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։
Խորհրդի նիստի օրակարգում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով ապահովելուն, ճառագայթային, քիմիական և կենսաբանական համատեղ պաշտպանության ձևավորմանը:
Առաջիկա ռոտացիայի հետ կապված՝ Հավաքական անվտանգության խորհուրդը կքննարկի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը, որը պետք է պաշտոնը ստանձնի 2023 թ. հունվարի 1-ից։ Մինչ Հավաքական անվտանգության խորհրդի մեկնարկը, տեղի կունենա արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը: