Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկանում ենք՝ կյանքից հեռացել է նախկին գլխավոր շտուրման Հայկ Գևորգյանը, որի ավանդն անգնահատելի է հայկական ավիացիայի ոլորտում՝ մասնավորապես ավիացիոն մասնագետների մի քանի սերունդների պատրաստման հարցում:
Գևորգյանը ծնվել էր 1947 թվականի օգոստոսի 6-ին:
1964-1968 թթ. սովորել էր Կիրովագրադի ավիացիոն ուսումնարանում:
Հայաստանի քաղաքացիական ավիացիայում աշխատել է մինչև 2011 թվականը՝ որպես շտուրման, այնուհետև՝ գլխավոր շտուրման:
Կատարել է թռիչքներ Ան-24, Իլ-18, Տու-134, Տու-154, Իլ-86 և Իլ-76 ինքնաթիռներով: