Դեկտեմբերից թուրքական իշխանությունները հում նավթ տեղափոխող լցանավերի համար լրացուցիչ պահանջ կներկայացնեն Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցնելու համար։ Այս մասին ասել է Թուրքիայի ծովային գործերի գլխավոր տնօրինության ղեկավարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դեկտեմբերի 1-ից Անկարան ապահովագրական ընկերություններից կպահանջի նավին P&I ապահովագրության տրամադրումը հաստատող նամակ, որն անհրաժեշտ է՝ ծածկելու իր պատասխանատվությունն այնպիսի դեպքերում, ինչպիսին է, օրինակ՝ երրորդ կողմերին, շրջակա միջավայրին կամ բեռին հասցված վնասը:
Մինչդեռ թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ այդ որոշման պատճառով կարող են դժվարություններ առաջանալ, քանի որ ապահովագրական ընկերությունները կարող են հրաժարվել նման նամակներ տրամադրել նավթային տանկերներից նավթի աղտոտման համար պատասխանատվության ապահովագրության վկայագրի (CLC) առկայության պատճառով: