Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պետք է մասնակցեր Կանադայի Հալիֆաքս քաղաքում անցկացվող անվտանգության միջազգային ֆորումին, սակայն հրաժարվել է, գրում է Politico-ն՝ վկայակոչելով ամերիկացի սենատորներին։ Էրդողանի ելույթն ի սկզբանե օրակարգում էր, ինչպես և մի քանի այլ թուրք պաշտոնյաների մասնակցությունը:
Politico-ի տեղեկություններով՝ Թուրքիան հրաժարվել է մասնակցել միջոցառմանը՝ վկայակոչելով «ուկրաինական հացահատիկի գործարքի պահպանման անհրաժեշտությունը»:
Սակայն, ըստ սենատոր Ջիմ Ռիշի, Էրդողանը պարզապես չի ցանկացել լսել ԱՄՆ-ի օրենսդիրների կշտամբանքները՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը «հետաձգելու» համար։