Հաագայի դատարանը դատավճիռ է կայացրել 2014 թվականին MH17 չվերթն իրականացնող «Մալայզիական ավիաուղիների» Boeing-ի՝ Դոնբասում կործանման գործով, ինչի հետևանով զոհվել է 298 մարդ: Դատարանը հեռակա կարգով 3 քաղաքացու դատապարտել է ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Boeing-ի կործանման գործով վճռում նշված է, որ ողբերգության պատճառը Պերվոմայսկ գյուղի մերձակայքում «Բուկ» ՀՕՊ համակարգից հրթիռի արձակումն է։ Միաժամանակ, դատավորները կարծում են, որ MH17-ը սխալմամբ է խոցվել՝ այն շփոթելով ռազմական ինքնաթիռի հետ։ Վթարի զոհերի հարազատներին ընդհանուր փոխհատուցումը գնահատվել է 16 մլն եվրո։
Հաագայի դատարանը միաժամանակ չի ընդունել Ռուսաստանի անմիջական պատասխանատվությունն ու մեղավորությունը MH17 չվերթի դեմ «Բուկ» ՀՕՊ համակարգի կիրառման հարցում:
Ցմահ ազատազրկման դատապարտվածներն են 2014 թ. Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների կողմից Ուկրաինայի դեմ մարտական գործողություններում ներգրավված Իգոր Գիրկինը, Սերգեյ Դուբինսկին և Լեոնիդ Խարչենկոն: Նրանք մեղադրվել են «Բուկ» համակարգերը տեղափոխելու և դրանց գործողությունները վերահսկելու համար: