Նիդերլանդների ԱԳՆ-ն ծրագրում է կանչել ՌԴ դեսպանին մալայզիական ինքնաթիռի կործանման գործով դատարանի վճռին իշխանությունների արձագանքի պատճառով, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով արտգործնախարար Վոպկե Հուկստրային։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ Հաագայի դատարանին մեղադրել էր պատեհապաշտության համար՝ ասելով, որ ՌԴ երկու և Ուկրաինայի մեկ քաղաքացու դատապարտելով ցմահ բանտարկության՝ հաշվի չեն առնվել հետաքննությանը տրամադրված մյուս տվյալները։ Օրինակ՝ դատարանն անտեսել է այն փաստը, որ Ուկրաինան հրաժարվել է տրամադրել ռադիոտեղորոշիչ տվյալները ու ավիակարգավարների խոսակցությունների ձայնագրությունները։
Նոյեմբերի 17-ին Հաագայի շրջանային դատարանը կայացրեց Բոինգի կործանման գործով վճիռը. ողբերգության պատճառ է համարվել հրթիռի արձակումը Պերվոմայսկ գյուղի մերձակայքում գտնվող «Բուկ» զենիթահրթիռային համակարգից, ինչի հետևանքով զոհվել է 298 մարդ։