Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է. Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը և հիշեցրել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3 մշտական անդամները, ԵԱՀԿ-ն, այժմ էլ՝ Եվրամիությունը տասնամյակներ շարունակ ոչ մի ներքին հարցով չեն զբաղվել:
«Մարդու իրավունքների հարցը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր 7 տասնամյակ չի դիտարկվել որպես ներքին խնդիր»,- եզրափակել է Մարուքյանը: