Դեմոկրատ կոնգրեսական Նենսի Փելոսին նոյեմբերի 17-ին որոշել է հեռանալ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդի պաշտոնից: Նա հայտարարել է, որ չի ցանկանում վերընտրվել՝ երիտասարդների համար ճանապարհ բացելու նպատակով և հավելել է, որ կմնա պալատի սովորական անդամ։ Նրա հայտարարությունը հայտնում է CNN-ը:
82-ամյա Փելուսին նման որոշում է կայացրել, երբ դեմոկրատները Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո կորցրել են մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, Փելոսին էլ կորցրել է խոսնակի պաշտոնը։ Փոխարենն այդ պաշտոնում կառաջադրվի հանրապետական Քևին Մաքքարթին։
Փելոսին Դեմոկրատական խմբակցության առաջնորդն է 2003 թվականից։ Նա առաջին և մինչ այժմ միակ կինն է, որը զբաղեցրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը։ Փելոսին եղել է խոսնակ 2007 թվականի հունվարից մինչև 2011 թվականի հունվարը, այնուհետև 2019 թվականի հունվարից մինչ այժմ։