ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգին։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել մարդու իրավունքների պաշտպանի կատարած աշխատանքը։ Այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել՝ երկուստեք կարևորելով փորձի փոխանակումն ու միմյանցից սովորելը։
Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմի համար կարևոր է համագործակցությունը այլ պետությունների գործընկեր ցանկացած հաստատության հետ։
Ասել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հասարակության շրջանում ունի բարձր վարկանիշ, որը կրկնակի պատասխանատվություն է։ Պաշտպանը ներկայացրել է հաստատության մանդատը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ուղղություններով տարվող աշխատանքները։
Գրիգորյանն անդրադարձել է նաև Պաշտպանի հաստատության չորս մարզային ստորաբաժանումների աշխատանքին․ կարևորել է կապը մարզերում ապրող բնակիչների հետ։
Դեսպանն իր հերթին ներկայացրել է, թե ինչպես են ՉԺՀ-ում պետական մակարդակում երաշխավորվում ու պաշտպանվում մարդու իրավունքներին վերաբերող հարցերը։
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները։