ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հանդիպել է Airports Council International-ի Եվրոպական ռեգիոնի գլխավոր տնօրեն Օլիվիե Յանկովեչի և «Հայաստանի միջազգային օդանավակայանների» տնօրեն Մարսելո Վենդայի հետ՝ քննարկելու Հայաստանի օդանավակայանների զարգացման հեռանկարներն ու մոտալուտ խոշոր ներդրումային ծրագրերն այդ ոլորտում։
Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում։