Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից առաջ իր արած հայտարարության մասին ու շեշտեց նման դեպքերը կանխելու անհրաժեշտությունը:
«Տեսչական մարմինները համակարգող գրասենյակի ղեկավարի և տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնանկությունը կապված է «Սուրմալուի» դեպքերի հետ, երբ իմ տված ուղիղ հանձնարարականը չի կատարվել, երբ ես ասել եմ՝ գնացե՛ք և կանխե՛ք: Բեյրութի պայթյունից հետո հստակ հանձնարարական եմ տվել, ասել եմ՝ գույքագրեք և բացառեք որևէ հնարավորություն, որ Հայաստանում նման բան կրկնվի:
Այդ հանձնարարականից ուղիղ 2 տարի հետո տեղի է ունենում «Սուրմալուի» պայթյունը: Անհատական պատասխանատվությունը շատ կարևոր բան է»,- ասաց Փաշինյանը: