ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների շրջանակներում կապալառու կազմակերպությունը Մ-1 միջպետական ավտոճանապարհի 152 կմ հատվածում՝ Վարդաղբյուրի խաչմերուկի մոտ, բացել է հանգստի կայանատեղ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Եղանակային վատ պայմանների կամ տեղումների ու բքի հետևանքով ճանապարհը փակվելու դեպքում երթևեկության մասնակիցները կարող են այստեղ տաքանալ, հանգստանալ։
Նշենք, որ տվյալ հատվածում ձմեռը խստաշունչ է, տեղումները՝ առատ։