Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի պլանային այցը Երևան: Այն հնարավորություն է տվել օգտակար քննարկումներ ունենալ հայ գործընկերների հետ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում հոկտեմբերի 31-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասով:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Իվան Նեչաևը:
«Սպասվում է Խովաևի այց Բաքու»,- հավելել է դիվանագետը: