Ռազմական բժիշկներն ու բուժաշխատողները կրկնակի երդմամբ հոգ են տանում զինծառայողների առողջության համար և պաշտպանում հայրենիքը:
Նոյեմբերի 17-ը զինված ուժերում բուժծառայողի օրն է: Այդ մասին հիշեցնում են Առողջապահության նախարարությունից:
Ռազմաբժշկական ծառայության կազմավորումից ի վեր նրանք անթիվ կյանքեր են փրկել, այդ ճանապարհին նաև զոհաբերելով իրենցը՝ հանուն հայրենիքի ու ծառայակցի, նշված է նախարարության Ֆեյսբուքի էջում: