Նոյեմբերի 14-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 ք.մ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 6000 ք.մ,
Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 2000 ք.մ, Ստեփանավան քաղաքում՝ 100 հա, Սպիտակ քաղաքում՝ 300 ք.մ, Վարդաբլուր-Կուրթան ավտոճանապարհին` 3 հա,
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 700 ք.մ, Հրազդան քաղաքում՝ 2000 ք.մ, Մեղրաձոր գյուղում՝ 3 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 107 հա։