Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23-ը կայցելի Երևան, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, պաշտպանության նախարարների խորհրդի նիստին և անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Իվան Նեչաևը:
Նախատեսվում է մտքերի փոխանակում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության և հակաահաբեկչական ոլորտում համագործակցության շուրջ կազմակերպության գործունեության վերաբերյալ՝ ուղղված ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանը և հետագա զարգացմանը: Համատեղ նիստի ձևաչափում նախատեսվում է հավանություն տալ մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացվող ամփոփիչ հռչակագրին: