ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Shell ընկերության ղեկավար կազմին՝ հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։
Նախարարը ողջունել է հյուրերին և վերահաստատել Կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու Shell ընկերության մուտքին հայաստանյան շուկա՝ ընդգծելով, որ այս քայլը կարևոր ազդակ կլինի համաշխարհային այլ ընկերությունների համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընկերության գործունեությանը առնչվող հարցեր:
Shell ընկերությունը բրիտանա-հոլանդական նավթագազային ընկերություն է, որը ներկայացված է աշխարհի 70-ից ավելի երկրներում և ամենաճանաչված բրենդն է վառելիքի շուկայում։