Իրանի Խուզիստան նահանգի Իզե քաղաքի շուկաներից մեկում կրակոցների հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ ոստիկաններ: Կան տասից ավելի վիրավորներ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Լրատվականը տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել: Հարձակման հեղինակների և կազմակերպիչների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Իզե քաղաքում սուգ է հայտարարվել: