Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի շարունակական մասնակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի ապահովման գործում ԱՄՆ հանձնառության ուղղակի արդյունքն է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության խոսնակի առաջին տեղական Վեդանտ Պատելը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կա՞ն պայմանավորվածություններ Վաշինգտոնի հովանի ներքո Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հետագա հանդիպումների վերաբերյալ, դիվանագետը նշել է, որ ժամկետների մասին տեղեկություններ չունի:
Պատելի խոսքով՝ պետքարտուղար Բլինքենը մեծ ուշադրություն է դարձնում այդ հարցին:
«Մենք հավատում ենք, որ ուղղակի երկխոսությունը խնդրի լուծման բանալին է, և այդ պատճառով մենք շարունակում ենք խորապես ներգրավված մնալ այդ գործընթացում»,- ասել է Պատելը: