Կառավարության նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը վերահաստատեց Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը:
«Նախագծման աշխատանքներն այս փուլում ընթանում են, մենք առաջին փուլի նախագծման փաթեթը ստացել ենք: Հաջորդ տարի ամբողջ նախագիծն ունենալու ենք: Այսօր իրար հետ վերահաստատենք, որ կառուցելու ենք Աջափնյակի մետրոն»,- ասաց Ավինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց.
««Աջափնյակ» կայարանի շինարարությունը մեր պլանավորածի ձևով պետք է տեղի ունենա»: