ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին:
«Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը շարունակում է բարդ մնալ։ Մեր վարչակազմը պարբերաբար կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել մարդու իրավունքներն ու հիմնական ազատությունները, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի ժողովրդի ներուժի լիարժեք իրացման համար»,- ընդգծել է Դոնֆրիդը։