Ստեփանակերտի Առաքելյան փողոցում՝ նախկին 6-րդ դպրոցի վերակառուցված շենքերի հարևանությամբ, մեկնարկել է նոր բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:
Ըստ նախագծի՝ բնակելի շենքը կլինի հինգհարկանի՝ բաղկացած 40 բնակարանից, որից 22-ը կլինեն երկու սենյականոց, իսկ 18-ը՝ երեք սենյականոց։
Աշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին։
Շինարարությունն իրականացվում է «Շին-Վեր Պլյուս» ՍՊ ընկերության կողմից՝ ԱՀ ներդրումային հիմնադրամի հետ համատեղ ծրագրով։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։