Սևծովյան «հացահատիկի նախաձեռնությունը» երկարաձգվել է 120 օրով՝ սկսած 2022 թ. նոյեմբերի 19-ից՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի նախագահը:
Ռեջեփ Էրդողանը նշել է, որ որոշումն ընդունվել է Թուրքիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ Թուրքիայում ձեռք բերված քառակողմ պայմանավորվածությունների լույսի ներքո:
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ չորս ամսում «հացահատիկի միջանցքով» շուրջ 500 նավով փոխադրվել է ավելի քան 11 մլն տոննա գյուղատնտեսական արտադրանք:
Էրդողանը երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վոլոդիմիր Զելենսկուն՝ հացահատիկի գործարքի երկարաձգման հարցում ցուցաբերած կամքի համար: