Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և առկա ներուժի իրացման հեռանկարները:
Փոխվարչապետը կարևորել է Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում և ընդգծել նաև ԵԱՏՄ հետ Հնդկաստանի համագործակցության հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին: