Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Ոչ մի նշան չկա, որ սա միտումնավոր հարձակում էր Լեհաստանի վրա: Ամենայն հավանականությամբ, դա ռուսական արտադրության С-300 հրթիռ էր, բայց այս պահին մենք ապացույց չունենք, որ այն ռուսական կողմից է արձակվել: Հավանաբար հրթիռն արձակել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը»:
Ըստ Վարշավայի, փաստը, որ հրթիռն արձակվել է ուկրաինական կողմից, թուլացնում է էսկալացիայի հետ կապված մտավախությունները՝ գրում է Reuters-ը:
Լեհ գեներալներից մեկն էլ կոչ է արել տեղի ունեցածը չդիտարկել որպես համաշխարհային պատերազմի սպառնալիք կամ ՆԱՏՕ-ի վրա հարձակման փորձ։ «Պետք է հիշել, որ պատերազմը սկսվում է ոչ թե տրակտորի, այլ կրիտիկական ենթակառուցվածքների և հրամանատարական կետերի վրա հարձակումով»,- ասել է գեներալը։