Նոյեմբերի 7-14-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1667 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 185 մեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 135, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 318 անձ։
50 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 19-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 5-ը՝ փակված, 2-ը՝ փոխարինված, 2-ը՝ անընթեռնելի համարանիշներով, 1-ը՝ առանց համարանիշների։ 344 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 559-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 46 անձի։
Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1095 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 66 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 25, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 83 անձ։
8 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ առանց համարանիշների, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 2-ը՝ փոխարիված համարանիշներով, 150-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 600-ը՝ տեխնիկական զննություն չանցած։
Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 11 անձի։