Այսօր Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Դատապարտում եմ տեղի ունեցածն ու ակնկալում իրավաչափ պատասխան»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը: