Խորհրդարանում վարչապետն անդրադարձել է նաև հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթին: Այն 75 տոկոսով գերազանցում է 2018-ի բյուջեն, որի համեմատ կրկնակիից ավելի են նաև պաշտպանության ոլորտի հատկացումները: Սոցիալական ոլորտում ևս սպասվում են ֆինանսական նոր հոսքեր, թոշակի հաջորդ բարձրացում կլինի 2023-ի ամռանը, կշարունակի գործել նաև թոշակառուների հետվճարի համակարգը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան