Նախնական տեղեկատվությունը հերքում է, որ Ռուսաստանից հրթիռներ են արձակվել Լեհաստանի ուղղությամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բալիում համաշխարհային առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է rbc.ru-ն։
«Նախնական տեղեկություններով՝ դա հերքվում է։ Չեմ ուզում այդ մասին խոսել, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել: Հետագիծը հաշվի առնելով քիչ հավանական է, որ այն ուղարկվել է Ռուսաստանից։ Բայց կտեսնենք»,- ասել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Բալիում հանդիպել է G7-ի ու ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ, և կողմերը պայմանավորվել են աջակցել Լեհաստանին Ուկրաինայի հետ սահմանին տեղի ունեցած պայթյունի հետաքննության հարցում։
Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ Վարշավան դեռ հստակ տեղեկություններ չունի, թե ում հրթիռներն են ընկել երկրի տարածքում, սակայն «ամենայն հավանականությամբ դրանք ռուսական արտադրության են»: