Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Ապագա համայնքում գործող «Հայկ Մուրադյան» ՍՊԸ-ի քարի վերամշակման արտադրամասում։
Պարզվել է, որ ընկերությունը ջրառ է իրականացնում արտադրամասի տարածքում առկա խորքային հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային հորի գործողությունը։
Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնաս։